Դասընթացները
Ե՞րբ

Friday,
30.03.2018
17.00-20.00
-to-
Saturday,
31.03.2018
11.00-14.00

Որտ՞եղ՝

ՀՀ, ք․Երևան, Թումանյան 33,
PTA լսարան

Լեզուների խաչմերուկներում. Տեսա-գործնական սեմինար թարգմանիչների համար:
Դասախոս՝ Սեդա Գաբրիելյան
Դասընթացի նպատակն է ունկնդրին ծանոթացնել թարգմանչի մասնագիտության առանձնահատկություններին, պատկերացում տալ թարգմանության ընթացքի, նրա տեսակների մասին, վեր հանել այն դժվարությունները, որոնք անխուսափելի են թարգմանության ժամանակ, ձեւավորել թարգմանչի կերպարը, ներկայացնել թարգմանչի իրավունքներն ու պարտականությունները*: Լսարանը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և շրջանավարտներ, տարբեր ոլորտների մասնագետներ (օտար լեզուների իմացությամբ)։

Դասընթացի առանցքային թեմաները․

> Թարգմանություն» հասկացության բովանդակությունը և տեսակները:
«Թարգմանություն» երեւույթի բնորոշումը: Թարգմանությունը որպես տեքստի ընկալման միջոց: Թարգմանությունը որպես տեքստի մեկնաբանություն: Թարգմանությունը որպես լեզուների ու մշակույթների փոխհարստացման միջոց: Թարգմանությունը որպես հաղորդակցում:

> Թարգմանությունը որպես գործընթաց եւ որպես արդյունք:
Թարգմանությունը ընթերցողի/ունկնդրի տեսանկյունից, այն է` թարգմանությունը որպես արդյունք: Ընթերցողի/ունկնդրի պահանջներն ու ակնկալիքները թարգմանության արդյունքից` տեքստից: Թարգմանությունը թարգմանչի տեսանկյունից, այն է` թարգմանությունը որպես գործունեություն: Նախաթարգմանական հմտությունների զարգացման կարեւորությունը: Բնազդի, փորձի եւ տեսական եզրահանգումների դերը թարգմանչի ձեւավորման պրոցեսում:
Ունկնդրին առաջարկվում եմ հետևյալ հարցադրումները.
- ԻՆչպե՞ս է ըստ ձեզ ձևավորվում փորձը:
- Որքանո՞վ եք կարևորում բնազդի դերը թարգմանության գործընթացում:
- Որքանո՞վ նպատակահարմար և արդյունավետ եք համարում թարգմանության ուսուցումը:

> Թարգմանչի եւ հասարակության կապը:
Հաղորդակցումը որպես թարգմանության կարեւորագույն գործառույթներից մեկը: Հաղորդակցման երեք անհրաժեշտ բաղադրիչները եւ թարգմանչի դերը այդ շղթայում:Թարգմանիչը որպես հասարակական էակ /անհատ եւ մասնագետ/: Թարգմանչի դերը միջմշակութային գիտելիքների փոխներթափանցման գործում Մասնագիտական կեցվածքի ձևավորման կարևորությունը:

> Թարգմանաբանությունը որպես տեսության եւ պրակտիկայի միասնություն:
Գործնական թարգմանությունը որպես տեսական եզրահանգումների նյութ: Թարգմանչի իրավունքներն ու պարտականությունները:Տեսական գիտելիքները որպես թարգմանչի «ինքնապաշտպանական» միջոց, թարգմանչի մասնագիտության մեջ կատարելագործվելու հրամայական:

Դասընթացը ուղեկցվում են լսարանի ակտիվ մասնակցությամբ, առաջադրված թեմատիկ քննարկումներով, հարցադրումներով:
Դասընթացի արդյունքում դուք կսովորեք՝
- մասնագիտորեն մոտենալ թարգմանության ընթացքին,
- տարբերակել թարգմանության տեսակները,
- հստակ պատկերացում ունենալ թարգմանական ռազմավարության, տեսական բազայի և մանսագիտության հիմնահարցերի վերաբերյալ,
- հաղթահարել թարգմանչի մասնագիտության հիմնական դժվարությունները:

Արժեքը՝ 23 000 ԴՐԱՄ
Ե՞րբ

Monday,
09.04.2018
16.00-19.00
-to-
Friday,
13.04.2018
16.00-19.00

Որտ՞եղ՝

ՀՀ, ք․Երևան, Թումանյան 33,
PTA լսարան


Ռուսերեն /-ից Թարգմանություն. մարտահրավերներ և հնարավորություններ.
Դասախոս՝ Ալեքսանդրա Մատրուսովա
Դասընթացի նկարագիր․
Այս դասընթացի նպատակն է նպաստել ձեր բանավոր և գրավոր թարգմանության զարգացմանը: Ծրագիրը միտված է փոխանցել այս ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ և ներկայացնել ոլորտում աշխատելու բոլոր հնարավորությունները:

Դասընթացի առանցքային թեմաները․

> Պարզ, միաժամանակ կարևոր. հականիշներ և հոմանիշներ

Մոդուլը ներկայացնում է լեզվական համակարգի և թարգմանչական գործունեության կապը: Կարևոր է ընկալել հոմանիշների և հականիշների գործածության հնարավորությունները գրավոր և բանավոր խոսքի տարբեր մակարդակներում և հասկանալ այս միջոցների բազմազան հնարավորությունները:
Բևեռային արտահայտություններ («պատերազմ և խաղաղություն», «աղքատ և հարուստ» և այլն):

> Կառուցվածքային հնարներ և հնարքներ

Բանավոր/գրավոր թարգմանիչների համար խիստ կարևոր հմտություն է նախադասության մեջ կառուցվածքային փոփոխությունների հնարավորությունները և դրանց ճիշտ կիրառումները տարբերակելը: Մոդուլը ներկայացնում է անգլերեն և ռուսերեն նախադասությունների տեսական ուսումնասիրությունը և մասնակիցներին ներգրավում է կառուցվածքային վերլուծության և փոփոխությունների ակտիվ գործընթացում:


> «Նախադեպային» տեքստեր

«Նախադեպային տեքստ» տերմինը լայնորեն կիրառվում է ժամանակակից ռուսերենի լեզվաբանության մեջ և նշանակում է տեքստ, որ կարևոր դեր է խաղում հաղորդակցության մեջ՝ մեկ լեզվամշակութային հարացույցի շրջանակներում: Սակայն նման տեքստերը (մեջբերումներ, ասացվածքներ, քարացած արտահայտություններ) թիրախ լեզվում վերարտադրելու համար համապատասխան եղանակներ գտնելը միշտ էլ թարգմանության համար մարտահրավեր է:

> Ոճագիտություն

Յուրաքանչյուր բանավոր և գրավոր թարգմանչի համար կարևոր է գրավոր/բանավոր աղբյուր խոսքի ոճը հասկանալը և գրավոր/բանավոր թիրախ խոսքում նման ոճական ազդեցություն ստեղծելը: Մոդուլն ուսումնասիրում է այն, թե ինչպես է ոճագիտությունն անդրադառնում տեքստի հետ տարվող աշխատանքի վրա, ինչպես նաև ժամանակակից ռուսերենի ոճերի կարևոր կողմերը:

> Հատուկ անուններ

Մոդուլը նաև հնարավորություն է տալիս հասկանալ տարաբնույթ հատուկ անունները և դրանց թարգմանության համապատասխան ռազմավարությունները: Քննարկվում են մի շարք հատուկ անուններ բոլոր անհրաժեշտ մեկնաբանություններով և իրականացվում են մնեմոնիկ (հիշողությունը մարզող) վարժանքներ:

> Աքրոնիմներ (սկզբնատառային հապավումներ)

Այս մոդուլի հիմնական թեմաներն են հասկանալ աքրոնիմների դերը, իմանալ առավել գործածականները և թե որտեղ գտնել և ինչպես ստուգել աքրոնիմները:

> Բիզնես ոճ

Մասնակիցները ներգրավվում են բիզնես խաղում, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերը՝ կամ բանակցող կամ բանավոր թարգմանիչ: Խաղից հետո կվերլուծվեն մարտահրավերները և խնդիրները, նաև կառաջարկվեն հնարավոր ռազմավարություններ:

> Աղբյուրներ

Կարճ մոդուլը ներկայացնում է MS Word փաստաթղթով աշխատանքը խմբագրի տեսանկյունից և անհրաժեշտ ինտերնետային աղբյուրները:


Արժեքը՝ 126 000 ԴՐԱՄ
Ե՞րբ

Friday,
06.04.2018
10.00-18.00
-to-
Saturday,
07.04.2018
10.00-18.00

Որտ՞եղ՝

ՀՀ, ք․Երևան, Թումանյան 33,
PTA լսարան

«Beyond Finance» hաջորդական և համընթաց թարգմանության երկօրյա սեմինար։ Դասախոս՝ Կսենիա Կոբյակովա
Դասախոս՝ Կսենիա Կոբյակովա
Դասընթացի նկարագիր․
Այս սեմինարը մասնակիցներին կծանոթացնի ֆինանսական թարգմանության առանձնահատկություններին, կօգնի կողմնորոշվել բարդ թեմաների մեջ (բանկեր, ֆինանսկական շուկաներ, հաշվապահություն, օրենսդիր և գործադիր մարմիններ, հիմնական գործընթացներ)։

Լսարանը․

Բանավոր թարգմանիչներ, սկսնակներ և երիտասարդ մասնագետներ, բանասիրական ֆակուլտետների ուսանողներ, լեզվի մասնագետներ, պետական և մասնավոր կազմակերպությունների թարգմանիչներ։


Դասընթացի առանցքային թեմաները․


>Ֆինանսական շուկա և բորսա:
>Պետական ֆինանսներ:
>Օրենսդրություն և հսկողություն:
>Տնտեսագիտություն և մաթեմատիկա:
>Կորպորատիիվ ֆինանսներ:
>Բանկային գործ:
>Հաշվապահություն և աուդիտ:


Արժեքը՝ 97 000 ԴՐԱՄ
Ձևաթուղթ
Անուն
Ազգանուն
Աշխատանքային ոլորտ/մասնագիտություն
Էլ․փոստ
Հաստատել էլ/ փոստը
Բջջ․հեռախոսահամար
Դասընթացները
ProTranslation.am
Մասնագիտական դասընթացներ գրավոր և բանավոր թարգմանիչների համար
Made on
Tilda